Ծառայությունը հիմնադրվել է 1996թ.-ին Արմեն Փիրուզյանի կողմից «Մալաթիա» բժշկական կենտրոնում:
2019թ.-ին Սրտաբանության կլինիկան ամբողջ անձնակազմով տեղափոխվել է ԵՊԲՀ-ի Միքայելյան համալսարանական հիվանդանոց:
Հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
Սրտաբանության կլինիկայում կատարվում են՝
- ԷՍԳ
- ԷխոՍԳ
- հոլտեր մշտադիտարկում
- տրեդմիլ լարվածության թեստ
- զարկերակային ճնշման մշտադիտարկում և այլ հետազոտություններ
Կլինիկական մասնագիտացում
- սրտաբանություն
- սրտի իշեմիկ հիվանդության բոլոր կլինիկական ձևերի բուժում, հատկապես` սուր կոնորար սինդրոմներ` սրտամկանի ինֆարկտ, անկայուն ստենոկարդիա
- սուր և քրոնիկ սրտային անբավարարություն
- առաջնային և երկրորդային կարդիոմիոպաթիաներ
- հիպերտոնիկ հիվանդություն
Ուսումնական գործունեություն
Կլինիկան ԵՊԲՀ-ի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ուսումնական բազան է:
Բաժանմունքի 4 բժիշկներ հանդիսանում են նաև ԵՊԲՀ դասախոսներ։
Գիտական գործունեություն
Բաժանմունքը մասնակցել է մի շարք միջազգային ռանդոմիզացված հետազոտությունների (III փուլ)
Համագործակցություն
Կլինիկան համագործակցում է`
- Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի,
- Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի
- Սրտի ամերիկյան ասոցիացիայի,
- Սրտաբանների ամերիկյան կոլեգիայի հետ:
Հետազոտական աշխատանքներ են տարվում եվրոպական և ամերիկյան դեղագործական ընկերությունների հետ:
2023թ ապրիլից համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայում նոր բաժանմունք է ստեղծվել։ Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում իրականացվում են ներսրտային հետազոտություններ և միջամտություններ (կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիկա, սրտի աջ կեսերի կաթետերիզացիա), կորոնար զարկերակների ներանոթային միջամտություններ (տրոմբեկտոմիա, ստենտավորում, բալոնային լայնացում), բուժական այլ միջամտություններ (պերիկարդի պունկցիա, կարդիովերսիա) և այլն:
Վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքը հնարավորություն է տալիս իրականացնել ներանոթային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը: Ի դեպ, «Միքայելյան» հիվանդանոցում դեռևս 1970-ականներից իրականացվում էին սրտի բաց վիրահատություններ, այդ ժամանակվա լավագույն անգիոգրաֆիկ սարքը հենց այստեղ էր տեղադրված: Տարիների դադարից հետո նոր թիմով և սարքավորումներով համալսարանական հիվանդանոցն ընդունում է առաջին պացիենտներին:
.png)